Prediction



 

 

Sponsored by

Organized by Synopsys Armenia

 

 

Charter

1. Նպատակը և խնդիրները
1.1.«IT Futsal Cup» ֆուտզալի մրցաշարի անցկացման նպատակը և խնդիրներն են.
• IT ոլորտի ընկերությունների մեջ ընկերական ավելի ջերմ հարաբերությունների հաստատումը,
• Ֆուտզալ սպորտաձևի միջոցով IT ոլորտը ներկայացնող ընկերությունների աշխատակիցների առողջ ապրելակերպի խթանումը:

2. Մասնակիցների և մրցաշարի անցկացման կարգը
2.1. Մրցաշարի մասնակիցներն են թիմեր, որոնց կազմում հայտավորվում են IT ոլորտի կազմակերպություններում ընդգրկված անձիք:
• Մրցաշարում մասնակցում են IT բնագավառի ձեռնարկությունների սիրողական թիմեր:
• Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն IT բնագավառի ձեռնարկությունների աշխատողներ:
• Ձեռնարկությունները ներկայանում են մրցաշարին ցանկացած քանակի թիմերով, կամ իրավունք ունեն միանալ այլ թիմի հետ եւ կրել երկու միացած ձեռնարկությունների անունը:
2.2. Ֆուտզալի մրցաշարի մասնակիցների կազմը, խաղացանկը և մրցաշրջանի ժամանակահատվածը հաստատվում է կազմակերպչի կողմից:
2.3. Ֆուտզալի մրցաշարը անցկացվում է 1 շրջանով, 5 ենթախմբով /A, B, C, D, E/:
2.4. Խաղի կազմակերպման և վարման համար նշանակվում է սպասարկող մրցավարական խումբ հետևյալ կազմով` -մրցավար, -երկրորդ մրցավար, – ժամապահ:
2.5. Խմբի աշխատանքների ղեկավարությունը և պատասխանատվությունը դրվում է մրցավարի վրա:
2.6. Թիմերի ներկայացուցիչները խաղից առաջ պարտավոր են լրացնել խաղի արձանագրությունը: Արձանագրությունը լրացնելուց անմիջապես հետո այն պետք է ստորագրվի թիմերի ներկայացուցիչների և ավագի կողմից:
• Թիմը իրավունք ունի ներգրավել մինչև երկու հոգի` այլ IT ձեռնարկության աշխատակից:
• Խաղի արձանագրությունում թույլատրվում է լրացնել մինչեւ 12 ֆուտբոլիստների /5-ը հիմնական, 7-ը պահեստային/ անուն ազգանունները: Խաղի ընթացքում խաղացողների փոփոխությունները կարելի է կատարել միայն արձանագրված պահեստայիններից:
2.7. Խաղի ժամանակ փոխարինման գոտում /պահեստայինների նստարանին/ գտվելու իրավունք ունեն միայն արձանագրությունում նշված անձիք:
2.8. Խաղին անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում թիմին գրանցվում է պարտություն 0:6 հաշվով: Երկու թիմերում էլ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց գրանցվում է պարտություն 0:6 հաշվով: Ընդ որում, խաղին ժամանած թիմը սպասում է մրցակցին 10 րոպե:
2.9. Ֆուտբոլիստները խաղում են 4 համարի գնդակով` նախատեսված ֆուտզալի համար: Խաղերն անցնում են համաձայն ֆուտզալի կանոնների: Խաղին մասնակցում են 4 խաղացող դաշտում եւ դարպասապահ: Փոխարինումները կատարվում են անսահմանափակ: Եթե մասնակիցները համաձայնության չեն գալիս գնդակի ընտրության հարցում, ապա խաղը անցկացվում է մրցավարի կողմից ընտրված գնդակով:
2.10. Խաղից առաջ թիմերը, մրցավարները խաղահրապարակում ողջունում են միմյանց և հանդիսականներին:

3. Մրցավարությունը
3.1. Մրցավարությունը իրականացվում է կազմակերպիչ ընկերության կողմից երաշխավորված մրցավարական կազմը:
3.2. Մրցավարների նշանակումը կատարվում է մրցաշարի գլխավոր մրցավարի կողմից:
3.3. Նշանակված մրցավարները խաղից 10 րոպե առաջ պարտավոր են ներկայանալ մարզադահլիճ:
3.4. 2-րդ մրցավարը և ժամապահը պարտավոր են ստուգել արձանագրված ֆուտբոլիստների փաստաթղթերը /հայտը և անձնագիրը/ : Նրանք թիմերի ղեկավարների հետ պատասխանատվություն են կրում ֆուտբոլիստների` խաղին մասնացության օրինականության համար:
3.5. Խաղից առաջ, խաղի ժամանակ, ընդմիջմանը, խաղից հետո տեղի ունեցած արտակարգ խախտումների մասին մրցավարները պարտավոր են տեղյակ պահել գլխավոր մրցավարին:

4. Թիմերի ղեկավարների, ֆուտբոլիստների պատասխանատվությունը
4.1. Ֆուտզալի մրցաշարի մասնակիցները պարտավոր են ենթարկվելու սույն Կանոնանկարգին, ցուցաբերել բարձր կարգապահություն, կազմակերպվածություն, հարգանք մրցակցի և ֆուտբոլասերների նկատմամբ:
4.2. Թիմերի ղեկավարները պատասխանատու են իրենց ֆուտբոլիստների, ֆուտբոլասերների վարքի համար և իրավունք չունեն միջամտելու մրցավարական գործունեությանը:
4.3. Խաղի կանոններին չհամապատասխանող մարզահագուստով ֆուտբոլիստներին չի թույլատրվում մասնակցել հանդիպմանը:
4.4. Մասնակիցների մարզական հանդերձանքը պետք է համապատասխանի «Ֆուտզալի խաղի կանոններին»: Դարպասապահի վերնաշապիկի գույնը պետք է տարբերվի թիմերի ֆուտբոլիստների և մրցավարների վերնաշապիկի գույնից:
4.5. Մարզահրապարակում ծխելը խստիվ արգելվում է:

5 Բողոքարկումներ և բողոքներ
5.1. Թիմերը առանձին դեպքերում իրավունք ունեն խաղի արդյունքը բողոքարկել, եթե
• բողոքը կապվում է խաղի ժամանակի շուտ ավարտելու հետ,
• բողոքը կապվում է խաղի ժամանակի անհիմն երկարաձգելու հետ, որը բերել է հաշվի փոփոխության,
• տեղի է ունեցել սույն կանոնակարգի 9.1, 9.2, 9.3, 9.4, 10.1, 10.2, 10.3 կետերով սահմանված դրույթների խախտում:
5.2. Բողոքարկումների մասին խաղից անմիջապես հետո պետք է տեղյակ պահվի խաղի մրցավարին և մրցակից թիմին:

6 Ծախսեր
6.1. Մրցաշարի անցկացման ծախսեր /մրցումների կազմակերպում, սպասարկման ծախսեր, մարզադահլիճ/ հոգում է կազմակերպիչը՝ թիմերից հավաքվող նախապես սահմանված անդամավճարների միջոցով:

7 Հաղթողների որոշման կարգը
7.1. Մրցաշարի խմբային փուլում թիմերի գրաված տեղերը որոշվում են վաստակած միավորների առավելագույն գումարով: Հաղթանակի համար գրանցվում է երեք /3/ միավոր, ոչ-ոքի դեպքում` մեկ /1/ միավոր, պարտության դեպքում զրո /0/ միավոր:
7.2. Եթե ենթախմբերում երկու և ավելի թիմեր հավաքել են հավասար միավորներ, գրաված տեղերը որոշվում են`
• անհատական (խմբային փուլում իրար հետ ունեցած) խաղի արդյունքով,
• հավակնորդ թիմերի միջև խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությամբ,
• հավակնորդ թիմերի միջև խփած գնդակների լավագույն քանակով,
• վիճակահանությամբ:
7.3. Մրցաշարի լավագույն երկրորդ տեղերը եւ մեկ լավագույն չորրորդ տեղը որոշվում են`
• հավաքած միավորներով` համաձայն 7.1. կետում նշված կարգի*,
• խմբի առաջատար թիմերի հետ ունեցած անհատական խաղերի արդյունքով,
• խմբի առաջատար թիմերի հետ ունեցած խաղերում խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությամբ,
• խմբի առաջատար թիմերի միջև խփած գնդակների լավագույն քանակով,
• վիճակահանությամբ:
*այն խմբերը, որոնք IT Futsal Cup 2016 մրցաշրջանում ունեն 5 թիմեր, միավորները հաշվելիս ամեն թիմին կգումարվի 3 միավոր` հաշվի առնելով այն, որ նշված խմբերում 1-ական թիմի հրաժարականի հետեւանքով խմբերում ներգրավված թիմերը բաց են թողել 1-ական խաղ հակառակորդ թիմի բացակայության պատճառով:
7.4. IT Futsal Cup մրցաշարի 1/8 եզրափակիչ են անցնում թիմեր, որոնք`
• խմբային փուլի խաղերում իրենց ենթախմբում զբաղեցրել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը` համաձայն 7.1, 7.2 կետերում նշված կարգի,
• խմբային փուլի խաղերում զբաղեցրել է լավագույն չորրորդ տեղը` համաձայն 7.3. կետում նշված կարգի:
7.4.1. Մրցաշարի երեք լավագույն երկրորդ տեղերը որոշվելու են համաձայն 7.3. կետում ներկայացված կարգի` 1/8 եզրափակիչի վիճակահանության ժամանակ ենթախմբերում 1-ին տեղը զբաղեցրած թիմերին միանալու եւ առաջին զաբյուղում ներգրավվելու համար:
7.4.2. Ենթախմբերում մյուս երկրորդ տեղերը զբաղեցրած, երրորդ տեղերը զբաղեցրած եւ մեկ լավագույն չորրորդ տեղը զբաղեցրած թիմերը 1/8 եզրափակիչի վիճակահանության ժամանակ կներգրավվեն երկրորդ զամբյուղում:
7.5. Մրցաշարի բոլոր հանդիպումների տևողությունը 50 րոպե է, 2 խաղակեսով, յուրաքանչյուրը 25 րոպե /25-25/, 10 րոպե ընդմիջումով:
7.6. Եզրափակիչ հանդիպումները (սկսկած 1/8 եզրափակիչից) ոչ-ոքի ավարտելու դեպքում տրվում է 10 րոպե տևողությամբ /5-5/ լրացուցիչ խաղ: Հաղթողը չորոշվելու դեպքում ուժի մեջ կմտնի 6 մետրանոց հարվածների մրցակարգը:

8. Պարգևատրում
8.1. «IT Futsal Cup» ֆուտզալի մրցաշարում`
8.1.1 Առաջին տեղը զբաղեցրած թիմը պարգևատրվում է Գավաթով և Դիպլոմով:
8.1.2. Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը պարգևատրվում է երկրորդ կարգի Գավաթով և Դիպլոմով:
9.1.3. Երրորդ տեղը զբաղեցրած թիմը պարգևատրվում է երրորդ կարգի Գավաթով և Դիպլոմով:
8.1.4. Մրցաշարի «Լավագույն Դարպասապահը», «Լավագույն Խաղացողը», «Լավագույն Ռմբարկուն», որոնք որոշվում են հարցման կարգով, պարգևատրվում են համապատասխան Մրցանակով և Դիպլոմով:

9. Հայտավորման կարգը
9.1. Թույլատրվում է հայտավորել մինչև 12 ֆուտբոլիստ:
9.2. Թույլատրվում է հայտավորել տվյալ IT ոլորտի կազմակերպության IT բաժնի աշխատակիցներին կամ այլ ձեռնարկությունների IT բաժնի աշխատակիցներին:
9.3. Թույլատրվում է հայտավորել մինչեւ 2 լեգիոներ: Որպես լեգիոներ կարող են հանդես գալ՝
• Այլ IT ոլորտի ընկերությունների IT աշխատակիցներ, որոնք թիմ չեն ներկայացրել սույն մրցաշարում:
• Այլ ընկերությունների IT բաժինների մասնագետներ, եթե տվյալ ընկերությունը թիմ չի ներկայացրել սույն մրցաշարում:
9.4. Եթե 2 ձեռնարկություններ հանդես են գալիս մեկ ընդհանուր թիմով, նրանց կազմում չի թույլատրվում հայտավորել լեգիոներներ:
9.5. Հայտերում ներկայացված բոլոր մասնակիցները` այդ թվում լեգիոներները, իրավունք ունեն հայտավորվել միայն այն դեպքում, եթե հայտի ներկայացման օրվա դրությամբ առնվազն երկու կամ ավել ամիսներ գրանցված են որպես տվյալ կազմակերպության IT բաժնի աշխատակից` ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգի:
9.6. Ֆուտբոլի և ֆուտզալի ՀՀ առաջնություններում վերջին 4 տարիներին հանդես եկած անձանց չի թույլատրվում մասնակցել տվյալ մրցաշարում: Սույն կետով խախտումներ արձանագրելու դեպքում տվյալ խաղացողը կորակազրկվի եւ դուրս կմնա մրցաշարից, իսկ նրա մասնակցությամբ գրանցված խաղերի համար տվյալ թիմին կգրանցվի պարտություն 0:6 հաշվով:
9.7. Սույն կանոնակարգին կից ներկայացվող հայտերի հետ անհրաժեշտ է ներկայացնել բոլոր մասնակից թիմերի կազմում հայտավորված խաղացողների անձնագրերի եւ աշխատանքային գրքույկների պատճեները կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում սքան արված տարբերակները:
9.8. Հայտավորված բոլոր ընկերությունների հետ կկնքվի IT Futsal Cup 2016 մրցաշրջանի մասնակցության պայմանագիր, որը կհաստատի կազմակերպող կազմակերպության եւ մասնակից ընկերությունների պարտավորություններն ու իրավունքները:

10. Պատժամիջոցները
10.1. Նույն խաղում երկու «դեղին քարտ» կամ «կարմիր քարտ» ստանալու դեպքում (որի հետևանքով հեռացվում է խաղահրապարակից) ֆուտբոլիստը որակազրկվում է մեկ խաղով:
10.2. Չհայտավորված խաղացողի հայտնաբերման դեպքում (կամ հանդես եկող ուրիշի անվան տակ) թիմին գրանցվում է պարտություն 0:6 հաշվով:
10.3. Սույն կանոնակարգի 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.5, 9.6 կետերով խախտումների արձանագրման դեպքում տվյալ թիմին գրանցվում է պարտություն 0:6 հաշվով: Նշված կետերից շեղումներ կամ բացառություններ կարող են լինել միայն կազմակերպչի հետ փոխհամաձայնության գալու դեպքում:
10.4. Բողոքարկումների ընդունումն ու խախտումների արձանագրումը կատարվում է կազմակերպչի կողմից նշանակված, մրցաշարի կազմակերպան պատասխանատու անձանց կողմից:
10.5. Բողոքարկումների դեպքում պատասխանատու անձանց կողմից կայացրած որոշումների անհամաձայնության դեպքում բողոքարկող կողմերն իրավունք ունեն լուծել հարցը դատական կարգով:
10.6. Սույն օրինակարգից շեղումներ կամ բացառություններ կարող են լինել միայն կազմակերպչի հետ փոխհամաձայնության գալու դեպքում:

11. Կարևոր ամսաթվեր
11.1. Թիմերը իրենց մասնակցությունը պետք է հաստատեն մինչև 2016 թվականի փետրվարի 19-ը:
11.2. Վիճակահանությունը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 24-ին:
11.3. Խաղերը տեղի կունենան 2016 թվականի մարտի 5-ից մինչև ապրիլի 30-ը:

 


 

Location

Slavonic University Sport Complex

 

 

Supporter